ՔՊ-ական պատգամավոր Գիրիգորյան Հռիփսիկն է արձագանքել Լավրովի վերջին հայտարարութանը, որով նա կոչ էր արել չշտապել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման հարցում. Լավրովի այդ հայտարարությունը հռչակել է՝ կոպիտ միջամտության փորձ՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի կնքման-չկնքման խնդրին, որը դրական չի անդրադառնում Հայաստան-ՌԴ հարաբեությունների վրա: Հռիփսիկը, մասնավորապես, հարց է բարձրացրել, թե եթե նշվում է, որ լավ բանի չի հանգեցնի կնքումը, ապա ո՞ւմ համար՝ ակնարկելով, որ կոնկրետ Հայաստանի շահերց է բխում համաձայնագրի սորագրումը:

Լավրովը, բնականաբար, ելնելով սեփական երկրի շահերից, ճիշտ  կոչ է հնչեցրել, որը տվյալ դեպքում բխում է թերևս առավելապես Հայաստանի շահերից՝ հաշվի առնելով այն, թե ինչ տեքստ է Նիկոլին սպառնացող Իլհամը պարտադրում: Թե կոնկրետ ինչ նպատակներ են հետապնդում թուրքերը, խոսվեց օրերս մամուլում՝ադրբեջանական աղբյուրին հղումով: Ըստ այդմ՝ երեք չհամաձայնեցված կետերից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական և դիվանագիտական վեճերի» բացառումը, վերջինն էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայությանն է վերաբերում: Ի դեպ Կոստանյան Վահանը՝ Միզրոյան Արոյի տեղակալը, հերքել էր, թե Սահմանադրութան փոփոխությանը վերաբերող կետ կա այդտեղ՝ չհերքելով, սակայն, մյուս  երկուսի գոյությունը: 

Կա՞մեկը, ով կասկածում է, որ Նիկոլը բավարարելու է Իլհամի բոլոր պահանջները, միայն թե հասնի բաղձալի թղթի ստորագրմանը՝անկախ նրանից, թե ինչ տեսք կունենա այն վերջնարդյունքում: Նիկոլի «վզին դրել» են պայմանագրի ստորագրման պարտավորությունը, և եթե  այնտեղ կետ լինի նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու մասին, Նիկոլը դա ստորագրելու է: 

Հիմա ՌԴ-ն, էլի ելելով իր շահերից ու չցանկանալով, որ Արևմուտքի հովանու ներքո տեղի ուենա Հայաստանի կապիտուլյացիան, շահագրգիռ չէ դրա  արագ կնքմամբ, մինչդեռ ՔՊ-ական Հայաստանը, գործելով ինքնասպանություն, կատարում է Նիկոլի տերերի հրահանգը՝ անկախ նույնիսկ  Իլհամի կողմից հնչող սպառնալից ու ստորացուցիչ հայտարարություններից: 

Սա է փաստը, իսկ Հռիփսիկի մեկնաբանությունը  գալիս է ավելորդ անգամ ի ցույց դնելու, թե ինչ կարգի կենդանիների հետ հայ ժողովուրդը գործ ունի, ովքեր են մեր գլխին վերակացու կարգվածները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել